«Կենդանաբանական այգու զեբրը դուրս է եկել վանդակից և հայտնվել Մյասնիկյան պողոտայում». Գագիկ Շամշյան
258
Ուրբաթ, 01 մայիսի, 2026 թ., 09:12
![]() Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու այժմ փորձում են նրան վերադարձնել կենդանաբանական այգի։ Թե ինչպես է զեբրին հաջողվել դուրս գալ վանդակից ու հայտնվել Մյասնիկյան պողոտայում, դա երևի պետք մտահոգի ոչ միայն կենդանաբանական այգու տնօրինությանը, այլ նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
