Ծեծի հետևանքով մահացած երեխայի կենսաբանական մորը մեղադրանք չի առաջադրվել
![]() Երևանում 1 տարեկան 2 ամսական Ալեքսի մահվանից ավելի քան մեկ ամիս անց կալանքի տակ է միայն կինը, որը մեղադրվում է փոքրիկի նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառելու և սպանության համար։ Դեպքի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթները՝ նախաձեռնված սպանության և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով, միավորվել են մեկ ընդհանուր վարույթում։ Քննչական կոմիտեից «Նյուզ»-ին հայտնել են, որ այս պահին կալանավորված է միայն կինը, որը մեղադրվում է 1-ամյա երեխայի սպանության համար։ Քրեական վարույթով չեն անցնում ո՛չ երեխայի կենսաբանական մայրը, որն անհասկանալի պատճառով փոքրիկին թողել էր նախկին ամուսնու և նրա կողակցի խնամքին, ո՛չ էլ նրա նախկին ամուսինը, որը, ամենայն հավանականությամբ, ներկա է եղել կողակցի՝ երեխայի նկատմամբ պարբերաբար կիրառվող բռնությանը։ Հիշեցնենք, որ ծեծված երեխան մահացել է մարտի 21-ին։ Երեխայի կենսաբանական մայրը 26–ամյա Մարիամը, ունի 4 երեխա, հղի է: |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
