«Հարսնաքար»-ի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորվածներից մեկը մահացել է
![]() Պարզվել է ապրիլի 25-ին Երևանում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների, հիվանդանոցում մահացածի և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «BMW X5»-ը վարել է 35-ամյա Գեղամ Խաչատրյանը, «Tesla»-ն վարել է 36-ամյա Անդրանիկ Պողոսյանը, «Toyota»-ն վարել է 75-ամյա Ազատ Գրիգորյանը: Վթարի հետևանքով Ա․ Գրիգորյանը Երևանի 103 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։Կարճ ժամանակ անց նշված բժշկական կենտրոն էին տեղափոխվել նաև նշված ավտոմեքենաների ուղևորներ՝ 39-ամյա Նարինե Փ․-ն և 7-ամյա Հայկ Թ․-ն։Ապրիլի 26-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժին, և հայտնել են, որ վիրավորներից Ա․ Գրիգորյանը, գիտակցության չգալով, մահացել է։Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են «BMW X5», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
