Կենդանաբանական այգու մոտ բախվել են 3 մեքենա և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ
![]() Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Երբ «Mercedes»-ը բախվել է «Jaguar»-ին, «Jaguar»-ն անցել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին վրայով, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բենզալցակայանի պատի, շինության մոտ՝ հետիոտնի համար նախատեսված մայթին։ Իսկ հարվածի հետևանքով վնասվել է նաև «Toyota»-ն։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել է կասեցված։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
