Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել
![]() Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության դիմաց փոխհրաձգություն է տեղի ունեցել երեք զինված տղամարդկանց և շենքի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանների միջև։ Reuters-ի հաղորդմամբ՝ հարձակվողներից երկուսը սպանվել են, մեկը՝ ծանր վիրավորվել։ Հաղորդվում է նաև երկու ոստիկանի վիրավորման մասին։ Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հաստատել է միջադեպը։ Նա մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ հետաքննություն է սկսվել, հաղորդում է Haberturk-ը։ Գործով զբաղվում է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։ Թուրքիայի ՆԳ նախարար Մուստաֆա Չիֆթչին հայտնել է, որ հարձակվողներից մեկը կապեր ունի կրոնը շահագործող կազմակերպության հետ, իսկ մեկը քրեական անցյալ ունի թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված։ Նշվում է, որ հյուպատոսությունը երկար ժամանակ փակ էր, սակայն հսկվում էր ոստիկանության կողմից:
|

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
