«Կտրիճ Ներսիսյանը և իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն են ստանձնել»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ես կարծում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը և իր խմբակը կառավարվում է Պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով և տրամաբանությամբ, ես սա երբեք չեմ էլ թաքցրել»,- այս մասին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է, որ հոգևորականների դեմ արշավի պատճառը այն է, որ նրանք խոսել են Արցախի մասին։ «Հոգևոր ոլորտում այդ խոցերը խոցելի են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն և օգտագործեն, ոնց ուզում են։ Սա պետական անվտանգության հարց է։ Երբ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որը շարունակի Ղարաբաղի շարժումը»,ընդգծեց Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ գնացել է պատարագի և պատարագից հնչել է՝ Արցախի Հանրապետություն։ «Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է պատերազմի կոչ, ուրիշ բան չի նշանակում։ Բա դրա համար ենք ասում, որ Կտրիճ Ներսիսյանը և իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել։ Պետք է չլինի այդպիսի բան»,– հայտարարեց Փաշինյանը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
