«ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանի՝ ինչո՞ւ է լռում». բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց
![]() «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց։ Նրանք պահանջել են Կառավարությունից պարզաբանել, թե ինչո՞ւ են հանրությունից թաքցվել ադրբեջանական նոր առաջխաղացումներն ու ամրացումները մեր երկրի տարածքում։ Ակցիայի մասնակիցները հարցի շուրջ նամակ են փոխանցել կառավարությանը։ «Տեսնենք հիմա ի՞նչ են հորինելու, որովհետև իրենց առաջին փորձը՝ մեր տվյալները հերքելու, ձախողվեց, սպասենք պատասխանին։ Հետևողականորեն առաջ ենք տանելու այս հարցը․ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանի, թե ինչու է լռում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական նոր ներխուժումների վերաբերյալ հիմնավոր ինֆորմացիա էր հրապարակել նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, իսկ մարտի 10-ին նախաձեռնության անդամները նույն պահանջով ակցիա էին կազմակերպել ՊՆ դիմաց: |

«Ամբողջությամբ տապալել է մայրաքաղաքի կառավարումը»․ Գառնիկ Դանիելյան
6115:12
«Նախագծով առաջարկել եմ, որ թոշակառուները, եթե չունեն եկամտի այլ աղբյուր, չկարողանան խաղալ»․ Հայկ Սարգսյան (տեսանյութ)
6414:36
«Աածշնիկ Ա.Հ-ն է. թե ինչ եղավ հետո, դիտեք տեսանյութում». Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
8714:30
«Քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը». Լուսինե Մարտիրոսյան
7414:00
«Դավիթ Մինասյանի կալանքով իշխանությունը հատուկ վախեցնում է երիտասարդներին». Արման Թաթոյան
8413:54
«Շա՞տ գիտեք մարդ, ով կալանքի տակ հաջողել է համարյա 1 մլրդ դոլարով կարողություն ավելացնել»․ Նարեկ Կարապետյան
7413:48
