«Փոսերի հիմնական մասը ոչ թե աղից է, այլ վատ վերանորոգված դիտահորերից, խրամուղիներից». Գրիգոր Իսկանդարյան
![]() «Պարո՛ն Ավինյան, հայտարարեցիք, որ փոսերը առաջացել են ռեկորդային մեծ քանակի աղ օգտագործելու հետևանքով. դա ձեր անձնակա՞ն կարծիքն է, թե՞ մասնագիտական կարծիք է»,- Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարց ուղղեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը: Քաղաքապետը պատասխանեց, որ դա մասնագիտական կարծիք է և «բացարձակ ճշմարտություն է»: Ավագանու ընդդիմադիր անդամն արձագանքեց. «Երբ նայում ենք խորը փոսերին, զգացվում է, որ այդ փոսերի հիմքը հոսել է: Ես չեմ ժխտում, որ աղից կարող է առաջանալ փոս, բայց փոսերի հիմնական մասը ոչ թե աղից է, այլ վատ վերանորոգված դիտահորերից, խրամուղիներից, չվերանորոգված փողոցներից է։ Օրինակ Լեռ Կամսար փողոցը 2025-ին իբր ասֆալտապատել, անցել են, թողել են փոքր փոսեր, որոնք էլ հիմա դարձել են մեծ փոսեր»: Տիգրան Ավինյանն ասաց, որ Երևան քաղաքի փողոցային ցանցն ահռելի է և «իրականում մենք փուլ առ փուլ միջին նորոգումներով ինչ-որ մի ստանդարտի բերում ենք»: |

Քննարկվում է հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին հարցը (տեսանյութ)
5813:00
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (տեսանյութ)
8012:24
«Մանախի գործով 503․1-րդ հոդվածի սահմանադրականության հարցը դրել եմ օրակարգում»․ Աննա Ծառուկյան
9010:48
Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների սկսվելուց ի վեր ավելի քան 6 հազար մարդ է ձերբակալվել
13010:18
«2021-ի հոկտեմբերի 6-ը՝ Դիլիջանում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9209:36
Աշոտ Մինասյանն ազատվել է կալանքից
9009:30
