Երևան`   +1 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 փետրվարի, 2026 թ.

«Թույլ տվեք չխաթարել օրվա խորհուրդը՝ ավելորդ հարցումներով». Գարեգին Երկրորդ

128
Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ., 13:00
«Թույլ տվեք չխաթարել օրվա խորհուրդը՝ ավելորդ հարցումներով». Գարեգին Երկրորդ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Եռաբլուր» պանթեոնում, ի պատասխան լրագրողների բազմաթիվ հարցերի, ասաց. «Ամեն առիթով, երբ այցելում ենք այս նվիրական վայր, մի խնդրանք ենք ներկայացնում՝ չխաթարել օրվա խորհուրդը, թույլ տալ, որ ապրենք այս օրը՝ օրվա խորհրդի մեջ: Այս առիթով մեր ուղերձը հղել ենք: Եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և աղոթելու առ Աստված մեր հայրենիքի խաղաղ, ապահով ու բարօր կյանքի համար: Թույլ տվեք այս օրն ապրել իր խորհրդի մեջ և չխաթարել օրվա խորհուրդը՝ ավելորդ հարցումներով: Այդ հարցումները հնարավորություն ունեք այլ առիթներով ուղղելու. կապ հաստատեք մեր տեղեկատվական բաժնի տնօրենի հետ»:

Գարեգին Երկրորդի խոսքը