Հնդկաստանում արջը ներխուժել է դպրոց և աշակերտներից մեկին քարշ տվել անտառ
![]() Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում արջը դասի ժամանակ ներխուժել է դպրոց, կոտրել դասարանի դուռը, հարձակվել աշակերտներից մեկի վրա և փորձել նրան քարշ տալ անտառ։ Ուսուցիչներն ու մյուս աշակերտները շտապել են օգնել երեխային, արջը զոհին լքել է դպրոցի մոտ գտնվող թփերի մեջ։ Ըստ The Star-ի, սա այս դպրոցում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ նմանատիպ միջադեպն է։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան Հարիշանկար դպրոցում։ Տղան ողջ է մնացել, բայց արջի ճանկերից և ատամներից ստացել է բազմաթիվ լուրջ վնասվածքներ։ Դպրոցի աշխատակիցները հայտնել են, որ խուճապ է սկսվել, հենց որ արջը նկատվել է կրթօջախի տարածքում։ Դասասենյակի դռները անմիջապես փակվել են։ Ուսուցիչները կոչ են արել դպրոցի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել երեխաներին պաշտպանելու համար։ Նրանց խոսքով՝ աշակերտները շոկի մեջ են։ Ընդամենը երկու օր առաջ արջը հարձակվել է դպրոցից տուն վերադարձող մեկ այլ երեխայի վրա։ Չամոլի շրջանի իշխանությունները հրահանգել են ուղեկցել դպրոց գնացող և դպրոցից վերադարձող բոլոր երեխաներին։ |

Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մարմին
10219:54
Տղամարդը վերջին պահին բռնել է երկրորդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
17411:36
ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
27409:07
Եմենում կատաղի մարտեր են. հուսիները գրավել են ԱԺ նախագահի տունը և վերահսկում են ռազմավարական մայրուղին
424Երեկ, 18:07
Երկրաշարժեր՝ Թուրքիայում
268Երեկ, 17:30
Այնթափում «Mercedes Vito»-ի և մոպեդի բախման հետևանքով 14-ամյա մոպեդավարը մահացել է
145Երեկ, 12:24
