«Կճոյանը դիմել էր՝ խնդրելով 1 միլիոն դրամ գույքահարկը զիջել». Արշակ Արզիկյան
157
Երկուշաբթի, 01 դեկտեմբերի, 2025 թ., 16:54
Ավագանու նախկին անդամ Արշակ Արզիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կճոյանը ստում է... իմ վկայությունը... Մոտ 20-23տարի է այս դեպքը ուզել եմ հանրայնացնել, բայց լռել եմ, որ չմեղադրեն ինձ սուբյեկտիվության համար... 2002թ-ից ես Արաբկիր համայնքի ընտրված ավագանու անդամ էի, մոտ 1 տարի անց ավագանու նիստի քննարկմանն էր դրված մի շարք սոցիալապես անապահով արաբկիրցիների անշարժ գույքի գույքահարկի պարտքերի զիջման հարցը։ Սովորաբար անապահով քաղաքացիները խնդրում էին զիջել 5000-ից մինչև 50000 պարտքերը և նախապես ճշտելով իրական կարիքավորների վիճակը՝ մենք բավարարում էինք նրանց խնդրանքը։ Բայց մի օր ապշած մնացի, երբ մեզ ներկայացվեց 1 միլիոնից ավել գույքահարկի զիջման դիմում... և ո՞ւմ կողմից՝ Կճոյանից... որը դիմումում գրել էր, որ Դարաբաղ փողոցի իր շքեղ առանձնատան գույքահարկը չի կարող վճարել, որովհետև սոցիալապես անապահով է... պատկերացրեք 2000-ական թվականների ցածր գույքահարկի պայմաններում ինչ ճոխ շինություն է եղել, որ 1 միլիոնի պարտք է հավաքել: 15 ավագանու անդամներից միայն ես հակաճառեցի և հրաժարվա կողմ քվեարկել զիջմանը՝ բացատրելով, որ նախ Կճոյանը Աստծո պատգամը խախտելով, ստել է, որ սոցիալապես անապահով է, երկրորդն էլ նրան զիջելու փոխարեն կարող ենք այդ գումարի չափ զիջել առնվազն 50-ից 100 իրական անապահովների գույքահարկերի պարտքեր.. Բայց ցավոք 1 դեմ ձայնը ոչինչ չվորոշեց... Հ ․Գ․ Այն ժամանակ այդ փաստը լռելու և հիմա ժողովրդին ամենահուզող խնդրին վերջերս իմ կողմից չանդրադառնալու մասին առանձին կգրեմ առաջին մեկնաբանության մեջ...»: