Դատարանն անվավեր ճանաչեց Էմին Թորոսյանին ազատելու որոշումը
![]() Ռեժիսոր Սարգիս Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետարանի հերթական «վարչական քմահաճույքը» փլվեց դատարանի դահլիճում։ Դատարանը անվավեր ճանաչեց Էմին Թորոսյանին ազատելու որոշումը և վերականգնեց նրան իր պաշտոնում։ Մի պարզ ճշմարտություն հաստատվեց՝ մշակույթը ոչ թե իշխանական հաճույքների համար է, այլ ժողովրդի արժանապատվության համար։ Այս վճիռը միայն իրավական հաղթանակ չէ։ Դա հարված է այն պրակտիկային, որով մշակութային հաստատությունները փորձում են շրջել պետական կամ քաղաքական կամքով։ Այժմ պաշտոնապես և աներկբա հաստատվեց՝ մշակույթը չի կարող լինել իշխանական «կարգավորման» գործիք։ Այս որոշումը նաեւ փորձաքար է մեզ համար։ Այս վճիռը բոլորիս համար է։ Արժանապատվությունը չի փոխարինվում հրամանով։ Թատրոնը չի հանձնվում գաղտնի պայմանագրերով։ Մշակույթի մարդիկ պիտի լինեն սկզբունքային, ոչ թե հարմարվողական։ Այսօր դատարանը արեց իր մասը։ Աղբյուրը` Սարգիս Արզումանյան |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7008:24
«Սրբոց Հակոբեանց Միաբանական ընդհանուր ժողովի զորեղ «ապտակը» նենգադավ եպիսկոպոսներին»․ Հայր ասողիկ Կարապետյան
11201:06
Բագրատ Սրբազանի շնորհավորական ուղերձը՝ Փաստաբանների օրվա առթիվ
104Երեկ, 23:56
«Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարակնքեցին Յոթ Վերք եկեղեցին»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
116Երեկ, 23:48
«Եկեղեցու կանոնական ներխուժում կամ եպիսկոպոսական իրավասության ոտնահարում»․ Սամվել դպիր Գրիգորյան
120Երեկ, 23:06
Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին (տեսանյութ)
120Երեկ, 22:54
