«Հրդեհը մարվել է․ տուժածներ չկան»․ ԶՊՄԿ
187
Շաբաթ, 29 նոյեմբերի, 2025 թ., 22:36
![]() Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Արտադրական տեղամասից դուրս բռնկված հրդեհը մարվել է։ Նոյեմբերի 29-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում։ Այրվել է չշահագործվող, ինչպես նաև քանդման և ենթակառուցվածքների ապամոնտաժման փուլում գտնվող նախկին արտադրամասերից մեկը։ Հրդեհը տևել է շուրջ 50 րոպե․ ժամը 19:50-ի սահմաններում այն մեկուսացվել է, իսկ մոտ 20 րոպե անց ամբողջությամբ մարվել։ Մարման աշխատանքներն իրականացվել են ՆԳՆ Փրկարար ծառայության ուժերով, աշխատանքներին ներգրավվել են նաև ԶՊՄԿ-ի հրդեհաշիջման տեխնիկական միջոցները։ Հրդեհի հետևանքով տուժածներ չեն գրանցվել։ Դրա պատճառը դեռևս հայտնի չէ, և հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն»։ Աղբյուրը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ |

«Մի բան էն չի էս տեսարանի մեջ»․ Շպռոտ (տեսանյութ)
5613:00
«Անհույս է մտածելը, որ քաղաքային 9%-անոց «իշխանությունը» մտածելու է ձեր մասին»․ Գևորգ Ստեփանյան
5412:42
«Բժիշկը ցուցել է վիրահատական շտապ միջամտություն»․ Նարեկ Սամսոնյան
6012:24
«Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել Սրբազան
6211:48
«Սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ»․ Տաթևիկ Հայրապետյան
5511:30
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտը՝ ռուսական հարվածից հետո (լուսանկար)
12111:27
