«Ուրացողներին հիշում են արհամարհանքով, նահատակներին՝ բանտերում գտնվողներին՝ սրբացնելով»․ Գեղամ Մանուկյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս ահավոր ուրացման, դավաճանության, հուդայության ֆոնին ասեմ լուսավոր հույսի մասին։ Գառնիկ Դանիելյանի հետ այսօր մի քանի ժամ Միքայել, Բագրատ սրբազանների հետ էի, իրենց իսկ խցում։ Դժվարությամբ էի գնում, անհանգիստ էի, ի՞նչ ասեի իրենց հոգևոր «եղբայրների» ուրացման ֆոնին։ Ասեմ, որ ցավ չունեին, սուտ կլինի։ Բայց ականջս ծակեց նրանց իսկ բնորոշմամբ իրենց զգացումը՝ ԱՄՈԹ... Տասնամյակներ շարունակ իրենց հետ ծառայություն մատուցածների, երբեմն՝ դաստիարակածների ու հիմա՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ դուրս եկածների վարքի համար։ Բայց սփոփանքը, ավելի ճիշտ գոտեպնդման հիմքը նրանց ուժն էր, ոգին, որ մեզ է փոխանցվում։ Բոլշեւիկ չեկիստների ժամանակ էլ եղել են ուրացող, եկեղեցու դեմ դուրս եկած եպիսկոպոս, վարդապետ, քահանա... նրանց դավաճանության ֆոնին գնդակահարվեցին սրբազաններ, բազում քահանաներ։ Տասնամյակներ անց ուրացողների անունները հիշում են արհամարհանքով, իսկ նահատակներին (այսօր բանտերում գտնվողներին) սրբացնելով»։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Մի բան էն չի էս տեսարանի մեջ»․ Շպռոտ (տեսանյութ)
5613:00
«Անհույս է մտածելը, որ քաղաքային 9%-անոց «իշխանությունը» մտածելու է ձեր մասին»․ Գևորգ Ստեփանյան
5412:42
«Բժիշկը ցուցել է վիրահատական շտապ միջամտություն»․ Նարեկ Սամսոնյան
6012:24
«Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել Սրբազան
6211:48
«Սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ»․ Տաթևիկ Հայրապետյան
5511:30
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտը՝ ռուսական հարվածից հետո (լուսանկար)
12111:27
