Դատախազությունը կբողոքարկի անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած անձանց խափանման միջոցը փոխելու որոշման դեմ
152
Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ., 18:36
![]() Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասին ծեծի ենթարկած անձանց նկատմամբ կիրառված կալանքը փոխելու որոշման դեմ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել Դատախազությունում, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- հայտնել են դատախազությունից: Նշենք, որ անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած անձանց դատարանը սկզբում կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն հետո նրանց նկատմամբ կիրառված կալանքը փոխելու որոշում էր ընդունել։ |

«Մի բան էն չի էս տեսարանի մեջ»․ Շպռոտ (տեսանյութ)
5613:00
«Անհույս է մտածելը, որ քաղաքային 9%-անոց «իշխանությունը» մտածելու է ձեր մասին»․ Գևորգ Ստեփանյան
5412:42
«Բժիշկը ցուցել է վիրահատական շտապ միջամտություն»․ Նարեկ Սամսոնյան
6012:24
«Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել Սրբազան
6211:48
«Սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ»․ Տաթևիկ Հայրապետյան
5511:30
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտը՝ ռուսական հարվածից հետո (լուսանկար)
12111:27
