Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից
![]() Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ «Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին։ Սա կարևոր իրադարձություն էր, որն ամբողջապես միտված էր Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների բուն էության բացահայտմանը։ Այդ հարցերի՝ խորհրդարանական ամբիոնից բարձրաձայնումը, անկասկած, մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն իշխանությունների բռնատիրական մղումները զսպելու, այլև, որ ավելի կարևոր է՝ միջազգային հանրությանը հայ ժողովրդի իրական դիրքորոշումը ցուցադրելու և այդ դիրքորոշումն ազդեցիկ քաղաքական գործոն դարձնելու տեսանկյունից։ Եվ շատ ուրախ եմ, որ լսումների առաջին արդյունքները երկար սպասել չտվեցին. երեկ ազատվել է կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը։ Անկասկած, սա հաղթանակ է, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Աղբյուրը` Դավիթ Համբարձումյան |

«Մի բան էն չի էս տեսարանի մեջ»․ Շպռոտ (տեսանյութ)
5613:00
«Անհույս է մտածելը, որ քաղաքային 9%-անոց «իշխանությունը» մտածելու է ձեր մասին»․ Գևորգ Ստեփանյան
5412:42
«Բժիշկը ցուցել է վիրահատական շտապ միջամտություն»․ Նարեկ Սամսոնյան
6012:24
«Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել Սրբազան
6211:48
«Սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ»․ Տաթևիկ Հայրապետյան
5511:30
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտը՝ ռուսական հարվածից հետո (լուսանկար)
12111:27
