«Շարունակելո՞ւ ենք տառապել ներազգային թշնամանք սերմանողների ձեռքին»․ Հայկ Խանումյան
![]() Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում քրիստոնեական տարբեր կազմակերպությունների և եկեղեցիների բարեհաճությանն արժանանալու համար։ Ջերմ հարաբերություններ ունի կաթոլիկ եկեղեցու, բողոքական բազմաթիվ եկեղեցիների հետ, օրերս Ի. Ալիևն ընդունեց մորմոնների բարձրաստիճան պատվիրակությանը։ Մարդիկ հասկանում են, որ քրիստոնեական եկեղեցիներն ու կազմակերպությունները տարբեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, հզորագույն լոբբիստական ուժ են։ Եվ հսկայական գումար են ծախսում այդ լոբբիստական ուժի աջակցությունն ունենալու համար։ Իսկ ի՞նչ է անում հայությունը և ՀՀ իշխանությունը։ Ինչպե՞ս է օգտագործում Հայ Առաքելական Եկեղեցու, հայ կաթոլիկների, հայ բողոքականների և այլ քրիստոնեական եկեղեցիների ու կազմակերպությունների հայկական ներուժը, նրանց սոցիալական կապիտալն ու հզորությունը։ Մինչև ե՞րբ կարող ենք առաջ գնալ ոչնչացնելու, պառակտելու, թշնամանք հրահրելու ճանապարհով։ Մի՞թե մեծ խնդիրներ դնելու ունակ իշխանություն չենք ձևավորելու։ Թե շարունակելու ենք տառապել ներազգային թշնամանք սերմանողների ձեռքին»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Մի բան էն չի էս տեսարանի մեջ»․ Շպռոտ (տեսանյութ)
5613:00
«Անհույս է մտածելը, որ քաղաքային 9%-անոց «իշխանությունը» մտածելու է ձեր մասին»․ Գևորգ Ստեփանյան
5412:42
«Բժիշկը ցուցել է վիրահատական շտապ միջամտություն»․ Նարեկ Սամսոնյան
6012:24
«Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել Սրբազան
6211:48
«Սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ»․ Տաթևիկ Հայրապետյան
5511:30
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտը՝ ռուսական հարվածից հետո (լուսանկար)
12111:27
