Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

Առավոտյան ժամը 9-ին` հավաք Էջմիածնի մայր տաճարում

168
Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ., 00:18
Առավոտյան ժամը 9-ին` հավաք Էջմիածնի մայր տաճարում

«Վաղը առավոտյան 9-ից իսկական հավատարիմներով հավաքվում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի պաշտպանություն Ամենայն Հայոց կաթողիկոսի։
Թշնամին փորձում է մեր եկեղեցին քանդել ներսից։ Մենք կարող ենք այս ծանր օրերին մեր ուսերին պահել մեր եկեղեցու ներսի քանդված պատերը։
Աստված է դատավոր»,- ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:
Հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը ևս տեսաուղերձով կոչ է արել նույն ժամին հավաքվել Մայր աթոռում: «Հայաստանն օկուպացված է, պետք է ազատագրենք, առավոտյան ժամը 9-ին եղեք Մայր Աթոռում»,- հայտարարել է նա: