Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին». Գառնիկ Դանիելյան

133
Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ., 22:24
«Քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Սրբազան հայրերը, ինչպես միշտ, ամուր էին, տոկուն, արդարության հանդեպ հաղթանակի սպասումով:
Ապշեցնող, գերբնական ուժ ասես լինի նրանց մեջ, որ օգնում է դիմակայել այս բոլոր փորձություններին: Հավանաբար, դա հավատի ուժն է:
Հոգևոր առաջնորդների բացառիկ օրինակ են անազատության մեջ հայտնված, բայց իրենց սկզբունքները, հավատը, եկեղեցին ու հայրենիքը ԵՐԲԵՔ չդավաճանած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Չմոռանանք նաև ապօրինաբար անազատության մեջ հայտնված Գարեգին քահանա Արսենյանին:
«Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե′ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»
Հովհաննես 16.33
Սրբազանների ուղերձը նույնն է. մնալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, աջակցել և պաշտպանել մեր Սրբության Սրբոցը»:

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան