«9 եպիսկոպոս` Դանթեի դժոխքի 9-րդ շրջանում». Արսեն Գասպարյան
191
Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ., 21:48
Քաղաքագիտության դոկտոր, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական և նախկին դիվանագետ Արսեն Գասպարյանը գրում է. «9 եպիսկոպոս՝ Դանթեի դժոխքի 9-րդ շրջանում Դանտեի «Աստվածային կատակերգությունում» ստեղծած տիեզերաբանության մեջ դժոխքի ամենախոր և ամենասարսափելի հատվածը Կոցիտ անունով սառցակալած լճումն է։ Այստեղ պատժվում են այն մարդիկ, ովքեր դավաճանել են ամենասրբագույն կապերը՝ ընտանիք, հայրենիք, հյուրընկալություն և հավատարմություն։ 9-րդ շրջանը բաժանված է չորս հատվածների. 1. Կաինա - դավաճանված ընտանիքի սառույցը Այստեղ պատժվում են նրանք, ովքեր դավաճանել են հարազատներին։ Անունը գալիս է Կայենից, որը սպանեց իր եղբորը՝ Աբելին: 2. Անտենորա - հայրենիքի դավաճանները Այս հատվածը նախատեսված է նրանց համար, ովքեր դավաճանել են հայրենիքին կամ ժողովրդին։ Այն կոչվում է ըստ Անտենորի, որն ինչպես միջնադարյան ավանդույթը պատմում էր, դավաճանել է Տրոյան։ 3. Պտղոմեա - դավաճանած հյուրերի լացը Այստեղ են նրանք, ովքեր դավաճանել են հյուրերին կամ ընկերներին, և որոնց արտասուքներն անմիջապես սառչում են՝ փակելով նրանց աչքերը։ Անունը գալիս է Պտղոմեոսից, որը սպանեց իր տանը հյուրընկալված մարդկանց։ 4. Հուդեկա - ամենածանր դավաճանությունը Ամենախոր հատվածը՝ ընտրված նրանց համար, ովքեր դավաճանել են բարերարներին, բարեգործներին և իրենց ամենամեծ վստահողներին։ Այստեղ հոգիները ամբողջովին սառցի մեջ են՝ առանց շարժվելու կամ արտահայտվելու հնարավորության։ Կոցիտի կենտրոնում կանգնած է հսկա, սառցակալած Լյուցիֆերը՝ երեք դեմքերով։ Նրա երեք բերաններում հավերժ տանջվում են մարդկության երեք մեծ դավաճանները՝ ▪️Հուդա Իսկարիովտացի - դավաճանեց Քրիստոսին ▪️Բրուտոս ▪️Կասիոս Վերջին երկուսը՝ իբրև դավաճաններ Հուլիոս Կեսարին: ▪️Սրանց ավելացան մի քանի Հայ եպիսկոպոսներ»: