«Սա մեր կռիվն է, պատվարժան դատարան, դուք եք հանձն առել կռվի մյուս կողմում լինել». Բագրատ Սրբազան
![]() «Ես ակնկալիք ունեի, որ Լիդյայի կալանքի վերացման որոշումը անցյալ շաբաթ կլինի գոնե, բայց չեղավ, որին որևէ արդարացում չկար: Դուք այսօր փաստացի փաստեցիք, որ ոչ թե արդարադատություն և ադարություն է գործում, այլ գործում է նպատակահարմարությոնը»,- դատական նիստի ժամանակ ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը: Սրբազանը նշեց, որ որքան էլ փորձեն այս դատական գործընթացը ներկայացնել որպես արդարադատություն, այն այլ բանի մասին է: «Կգա ապացույցների ժամանակը և ես ավելի խորությամբ կասեմ դրանց մասին՝ այն բոլոր փաստացի գրանցումներով, որոնք պատճառ են դարձել այսքան մարդու կյանքի տառապանքին: Մենք այստեղ, այս հանրապետության մեջ ոչ թե քաղկալանավորներ կամ կալանավորներ ենք, այլ գերիներ ենք և պատանդներ: Լիդյան շղթայված Հայաստանի, բայց հաղթանակող Հայաստանի խորհրդանիշն է: Դուք այսօր այդ շղթայից փորձեցիք մի փոքր օղակ հանել: Բայց մեր մեծ խնդիրը մնում է չլուծված»,- ընդգծես Սրբազանը՝ հավելելով. «Սա մեր կռիվն է, պատվարժան դատարան, դուք եք հանձն առել կռվի մյուս կողմում լինելու: Հուսով եմ, որ դուք՝ նաև մեղադրող կողմը, այս որոշումը երբ կայացրեցիք, այս մեկ շաբաթվա ընթացքում նաև զղջում եք ունեցել, որ կայացրել եք»: |

«Մի բան էն չի էս տեսարանի մեջ»․ Շպռոտ (տեսանյութ)
5613:00
«Անհույս է մտածելը, որ քաղաքային 9%-անոց «իշխանությունը» մտածելու է ձեր մասին»․ Գևորգ Ստեփանյան
5412:42
«Բժիշկը ցուցել է վիրահատական շտապ միջամտություն»․ Նարեկ Սամսոնյան
6012:24
«Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել Սրբազան
6211:48
«Սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ»․ Տաթևիկ Հայրապետյան
5511:30
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտը՝ ռուսական հարվածից հետո (լուսանկար)
12111:27
