«Ֆինանսների նախարարը ծաղրել է Հայաստանի հպարտ քաղաքացիներին»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է՝ մեր երեխաների ապագան նման չի լինելու մեր և մեր ծնողների անցյալին ու հավելել․ «Մեր որոշումների առանցքում ՀՀ-ն է ու այստեղ ապրող մարդը»։ Նախարարն այս խոսքերով ծաղրել է Հայաստանի հպարտ քաղաքացներին՝ 3 միլիոն վարչապետերին, քանզի կառավարությունը ամեն տարի ծանրացնում է Հայաստանի վարկային բեռը․ մեծ վարկեր է վերցնում, այդ վարկերն ու դրանց տոկոսները մարում են քաղաքացիներից գանձվող, բարձրացած հարկերով ու տուրքերով։ Գնաճ է, սակայն կենսաթոշակառուների խղճուկ թոշակները գոնե 1000 դրամով չեն ավելացել ու 2026-ին չեն ավելացնելու։ Իսկ բարձր պաշտոնյաները, բարձր ռոճիկից զատ, հաճախ պարգևատրվում են, պետբյուջեի հաշվին ճոխ ապրում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Հարկատուների գումարները պետք է ծառայեն քաղաքին, ոչ թե փոշիանան անորակ աշխատանքների վրա»․ Վահագն Սարոյան
2017:18
ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Թուրքիայի հարավ-արևելքից
6916:59
ՑԱՀԱԼ-ը հայտնել է Իրանի դեմ համաժամանակյա հարվածների շարք սկսելու մասին
9516:17
«Չենք կոտրվում, պայքարը շարունակվում է»․ Վահագն Չախալյանն ուղերձ է հղել
8815:48
«Նրանց ծերունական զառամախտը մի տեսակ ներքին պատկառանք է ներշնչում»․ Արեգ Սավգուլյան
6115:30
«Մնում ա՝ Նիկոլիս բախտն էլ բացվի»․ Արգիշտի Կիվիրյան
12514:54
