Ցամաքային և ստորջրյա պեղումներ` Բերդկունքի ամրոցի տարածքում
![]() Բերդկունք (Իշխանաց բերդ) ամրոցում հնագիտական պեղումները շարունակվում են։ Աշխատանքներն իրականացվում են պարսպապատի հյուսի-արևելյան հատվածում և հրվանդանի ափամերձ բարձունքում։ Առափնյա հրվանդանում հայտնաբերվել են քառապատրույգ ճրագաման, խեցեղեն բեկորներ և վանակատից ցլեպներ։ Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ հայտնաբերված նյութը վերաբերում է երկաթի դարից մինչև զարգացած միջնադար ժամանակահատվածին (ավելի մանրամասն՝ լաբորատոր աշխատանքների ավարտից հետո)։ Խնդիր էր դրված՝ որոնել լճից դեպի բերդ տանող որևէ ուղի (քարանձավ) և մարդկային կենսագործունեության որևէ հիշատակում (հաշվի են առնվել նաև տեղացիներների պատմություններն ու հիշողությունները)։ Դիտարկվել է Բերդի հարավային կողմից դեպի հյուսիս մոտ 10000 քմ ստորջրյա տարածք (ափի երկայնքով մոտ 500 մ․)։ Ստորջրյա աշխատանքներ են իրականացվել 3-7 մ խորություններում։ Ուսումնասիրության արդյունքում 3-5 մ խորորություններում հայտնաբերվել է որմնասյուն հիշեցնող բեկոր, որից էլ մի քանի մետր դեպի արևելք գտնվել է քանդակի բեկոր։ Ակնհայտ է, որ գտածոներն իրենց նախնական տեղում չեն։ Դիտարկված տարածքում նշմարվել են քարաբեկորներ, որոնց տաշվածքը ենթադրում է մարդկային գործոնի ազդեցություն։ Ուսումնասիրությունները շարունակվում են։ Աղբյուրը` ԿԳՄՍՆ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
