Թուրքիան ԱՄՆ-ից վերադարձրել է 1960-ականներին գողացված` Մարկոս Ավրելիուսի արձանը
![]() Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը X-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ Հռոմի կայսր Մարկոս Ավրելիուսի արձանը վերադարձվել է: Ըստ թուրք նախարարի գրառման՝ արձանը 1960-ականներին գողացվել է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող անտիկ Բուբոն քաղաքից և արդեն 65 տարի ի վեր ցուցադրվում է ԱՄՆ-ում: «Դա պատմական ձեռքբերում է»,- գրել է նա։ Զուգահեռ նշվում է, որ արձանի վերադարձն իրականացվել է Նյու Յորք նահանգի Մանհեթթենի շրջանային դատախազության և ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության հետ համագործակցության արդյունքում: Նախարար Էրսոյը նաև տեղեկացրել է, որ վերջին 7 տարում Թուրքիա է վերադարձվել 8967 պատմական մշակութային կոթող, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ |

Մահացել է Դավիթ Մուրադյանը
8712:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
84418.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
21917.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22417.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24117.10.2026, 15:06
Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան (լուսանկար, տեսանյութ)
20616.10.2026, 00:18
