Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

Հուլիսի 14-ին, ժամը 10:30-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպվում է ակցիա

298
Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 01:30
Հուլիսի 14-ին, ժամը 10:30-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպվում է ակցիա

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի շարունակություն հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան հաջորդած նստացույցի՝ վաղը՝ հուլիսի 14-ին, ժամը 10:30-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպվում է ակցիա՝ ներկայացնելու Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի պահանջները։
Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ ներկա գտնվել ակցիային և շարունակել պայքարը՝ հանուն մեր իրավունքների»։