Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման մեջ
![]() ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ 1999-2011 թվականներն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, Իջևան քաղաքի կենտրոնական հատվածում՝ Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասն իրենը դարձնելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է ձևական աճուրդ, որի հիման վրա հիշյալ հողամասը 2006 թվականի փետրվարի 24-ին 1.991.800 ՀՀ դրամով վաճառվել է իր նախկին ենթակային՝ առանց վերջինիս գիտության: Արդյունքում՝ համայնքի ղեկավարը փաստացի դարձել է նշված անձի անվամբ ձեռք բերված հողատարածքի սեփականատերը: Դրանից հետո համայնքի ղեկավարը, օգտագործելով իր նախկին ենթակայի նկատմամբ ունեցած ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը, հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինականացնելու և գույքի իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով, ցուցում է տվել վերջինիս անվամբ գրանցված սեփականության իրավունքը փոխանցել իր հետ փոխկապակցված անձին: Վերը նկարագրված գործողությունների հետևանքով թաքցվել է Իջևան համայնքի Անկախության 13/41 հասցեում գտնվող հողամասի իրական պատկանելությունը, խեղաթյուրվել դրա հանցավոր ծագումը, որի արդյունքում օրինականացվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Իջևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
