Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Տաշիր»-ն իրավապահ մարմիններին կոչ է անում գործել Սահմանադրության և օրենքի շրջանակներում

205
Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ., 22:20
«Տաշիր»-ն իրավապահ մարմիններին կոչ է անում գործել Սահմանադրության և օրենքի շրջանակներում

«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հաշվի առնելով վերջին շաբաթվա իրադարձությունները՝ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ տեղի ունեցողն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի։

«Տաշիր» ընկերությունների խումբը հավատարիմ է մնում թափանցիկության, օրինականության և կառուցողական երկխոսության սկզբունքներին, իսկ ՀԷՑ-ի ղեկավարությունն ու աշխատակիցները լիարժեք աջակցություն են ցուցաբերում քննչական մարմիններին օրենքի շրջանակներում:

Ընկերությունը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր»: