«Հասկացա՞ք, թե ինչո՞ւ ենք մենք կալանավայրերում». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը
![]() «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նամակ է գրել ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից: «Աշխարհն, այո, շուռ է եկել»,- կասեր հոգելույս Արամաշոտ Պապայանը։ Շուռ եկած աշխարհում է միայն, որ հայտնի «Ձուկ գողացողը», կենդանական ծագումով տարբեր անկենսագիրներ կարող են խոսել իմ և համակիրների, Միքայել Սրբազանի և եկեղեցու, Սամվել Կարապետյանի և այլ արժանավոր հայորդիների մասին, ինչպես նաև ստամբուլյան տրամաբանությամբ վերլուծություն կատարել աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ։ Այսօրվա տեղեկություններն առ այն, որ հուլիսի վերջին Դուբայում տեղի է ունենալու Ալիև-Փաշինյան հանդիպումը, որը վերահաստատում է մեր այն տեղեկությունը, որ Կ. Պոլսում հենց այս համաձայնությունն էին գոյացնելու «Խաղաղության համաձայնագիր թե պայմանագիր» կոչված «սև թուղթը» ստորագրելու համար, որի բովանդակությունը ցայսօր թաքցված է հայ մարդուց։ Այս մասին տեղեկացրել էի դեռևս հունիսի 18-ին՝ ստամբուլյան հանդիպումից առաջ՝ թե՛ տեղի մասին և թե՛ հուլիսի վերջին, օգոստոսի սկզբին հնարավոր ստորագրության մասին։ Հիմա հասկացա՞ք, թե ինչո՞ւ ենք մենք կալանավայրերում, իրական և բուն պատճառը՝ այն է վերացնել դիմադրության հնարավոր օջախները։ Այո՛, ոչ ոքի համար գաղտնիք չի եղել, որ ես և շատերը հստակ ու պարզ հայտարարել ենք, որ փողոցային խաղաղ անհնազանդության պայքարն անհրաժեշտություն է և պահանջված՝ չարիքը մեր երկրից հեռացնելու համար։ Մշտապես շեշտել եմ, որ այս աղետի մեջ Եկեղեցին վերջին խրամատն է, որը կարող է ի վերջո համախմբել հանրությունը և թույլ չտալ մեր պետության վերջնական հանձնումը։ Պատկերը առավել քան հստակ է, սակայն անելիքներն անորոշ։ Զգուշացնում էի, որ այս վերջնական աղետալի գործողությունը տեղի է ունենալու մարդկանց արձակուրդների շրջանում, որպեսզի նույնիսկ նկատելի չլինի «խավարի քողի տակ», ինչպես եղավ 2020թ. նոյեմբերի 9-ի գիշերը, 2022թ. հոկտեմբերի 6-ը, 2023 թ. սեպտեմբերի 19-24 Արցախի հանձնումը, 2024թ. ապրիլի 19-ի գիշերը, Սև լիճն ու Գորիս-Կապան ճանապարհի հանձնման պարագան և այլն։ Իսկ հիշու՞մ եք, թե ինչ դեպք է տեղի ունեցել գիշերվա քողի տակ… Հուդան խաղաղության համբույրով մատնեց Հիսուսին։ Հիմա նույն «խաղաղության համբույրով» մատնվում է մեր կյանքը։ Սիրելիներ, Հաղթանակն այլընտրանք չունի…»-, գրել է նա: Աղբյուրը` «Սրբազան պայքար» |

Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7408:24
«Ռամիլ Սաֆարովի կերպարն ալիևյան «խաղաղության» հավաքական բանաձևի անբաժանելի մասն է»․ Գոռ Գևորգյան
11802:06
«Նիկոլիզմի օրոք մարդկային հարաբերությունները և փոխադարձ հարգանքը կորսվել են»․ Արեգ Սավգուլյան
11501:06
«Գյումրու քաղաքապետարանի դեպքերով ձերբակալված եղբայրներ Հովեյանները չեն կալանավորվի»․ Արսեն Բաբայան
9200:36
«Չի կարող ինչ-որ ՀԿ իրավունք ունենալ զբաղվելու «քաղաքականությամբ», իսկ Եկեղեցին՝ ոչ»․ Ռուբեն Մելիքյան
12300:24
«Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը (տեսանյութ)
125Երեկ, 23:36
