Անի Բադալյանն արձագանքել է Սթիվ Վիթքոֆի հայտարարությանը
![]() ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթքոֆի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- նշել է նա «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում: «Աբրահամյան համաձայնագրեր» (անգլ.՝ Abraham Accords) անվանում են դիվանագիտական փաստաթղթերին, որոնց միջոցով Իսրայելը 2020 թվականին հաստատեց դիվանագիտական հարաբերություններ մի շարք արաբական երկրների հետ՝ հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի, հետագայում՝ Սուդանի և Մարոկկոյի հետ։ Այն կնքվել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետում։ Դրանով կողմերը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, ընդունում են միմյանց ինքնիշխանությունը, համաձայնում են տնտեսական, տեխնոլոգիական, գիտական և մշակութային համագործակցության զարգացման։ «Աբրահամյան» անունն ընտրվել է ի նշան այն բանի, որ եռակողմ համաձայնագիրը միավորում է աբրահամյան կրոնների՝ հրեության, քրիստոնեության և իսլամի հետևորդներին։ |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
