ICAO-ն ՌԴ-ին ճանաչել է Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման մեղավոր
![]() Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) խորհուրդը պաշտոնապես Ռուսաստանին ճանաչել է՝ որպես 2014 թվականին Դոնբասի վրայով MH17 չվերթի կործանման պատասխանատու, հայտնում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը։ ICAO-ի խորհրդի կարծիքով, Ռուսաստանն իր գործողություններով խախտել է Չիկագոյի միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան, մասնավորապես՝ դրա այն դրույթը, որն արգելում է թռիչքի ժամանակ քաղաքացիական ինքնաթիռների դեմ զենքի օգտագործումը։ Առաջիկա շաբաթներին ICAO-ի խորհուրդը կքննարկի այն հարցը, թե ինչպես պետք է Ռուսաստանը փոխհատուցի վնասը։ 2022 թվականի մարտին Ավստրալիան և Նիդերլանդները, որոնց քաղաքացիները կազմում էին ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների մեծամասնությունը, Ռուսաստանի դեմ բողոք են ներկայացրել ICAO-ին։ 2024 թվականի հունիսին Ռուսաստանը հայտարարեց, որ դադարեցնում է մասնակցությունը բողոքի քննարկմանը, քանի որ չի ճանաչում ICAO-ի իրավասությունն այս գործում։ Միջազգային քննչական խումբը, որի կազմում էին Ավստրալիայի, Բելգիայի, Մալայզիայի, Նիդերլանդների և Ուկրաինայի ներկայացուցիչներ, եզրակացրեց, որ ինքնաթիռը խոցվել է ռուսամետ անջատողականների կողմից՝ օգտագործելով Ռուսաստանից վերջերս ներմուծված «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգը։ 2022 թվականի նոյեմբերին Նիդերլանդների դատարանը հեռակա կարգով ցմահ ազատազրկման դատապարտեց անջատողական «ԴԺՀ» նախկին պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովին և ևս երկու անձի՝ ինքնաթիռը դիտավորյալ ոչնչացնելու և կանխամտածված սպանության մեղադրանքով։ Գործով մեկ այլ մեղադրյալ արդարացվեց։ Malaysia Airlines-ի Boeing 777-ը Դոնբասի երկնքում խոցվեց 2014 թվականի հուլիսին։ Արդյունքում զոհվեց 298 մարդ։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
