«Երկրորդ համաշխարհայինում Ռուսաստանն անգամ մոտ չէր լինի հաղթանակին առանց ԱՄՆ-ի». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան պետք է համաձայնվի Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ հանդիպել ու բանակցել Ստամբուլում: «Նախագահ Պուտինը չի ցանկանում հրադադարի համաձայնագիր Ուկրաինայի հետ, բայց ցանկանում է հանդիպել Թուրքիայում հինգշաբթի օրը՝ արյունահեղության հնարավոր դադարեցման հարցը քննարկելու համար։ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի դրան։ Նրանք գոնե կկարողանան հասկանալ, թե արդյո՞ք համաձայնագիրը հնարավոր է, իսկ եթե ոչ, եվրոպացի առաջնորդներն ու ԱՄՆ-ն կտեղեկանան իրերի դասավորվածությունից և կկարողանան համապատասխանաբար գործել։ Ես սկսում եմ կասկածել, որ Ուկրաինան գործարք կկնքի Պուտինի հետ, ով չափազանց զբաղված է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակը տոնելով, որը չէր կարող նվաճվել (անգամ մոտ էլ չէին լինի հաղթանակին) առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների։ «ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ ՀԻՄԱ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Աղբյուրը` Դոնալդ Թրամփ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
