«Երկխոսության կամուրջներ կառուցենք հանուն խաղաղության». Հռոմի պապի առաջին ուղերձը
![]() Ինչպես հայտնել ենք, Չիկագոյում ծնված կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Փրևոսթն ընտրվել է Հռոմի նոր պապ՝ վերցնելով Լևոն 14-րդ անվանումը: Նա ամերիկա-պերուացի կարդինալ է։ Ինչպես նշում է CNN-ը, նա դարձել է պատմության մեջ առաջին պապը Միացյալ Նահանգներից։ Նա 69 տարեկան է։ Իր առաջին ելույթում Հռոմի պապը կոչ է արել երկխոսության կամուրջներ կառուցել հանուն խաղաղության։ «Եղբայրներ և քույրեր, սրանք հարություն առած Քրիստոսի՝ կյանքի տվողի առաջին խոսքերն են։ Ես դիմում եմ բոլոր երկրներին, բոլոր ժողովուրդներին. թող խաղաղություն լինի ձեր մեջ։ Հարություն առած Քրիստոսը խաղաղություն բերեց բոլորի համար, այն գալիս է Աստծուց, որը սիրում է մեզ բոլորիս անվերապահ սիրով։ Մենք լսում ենք Հռոմի պապ Ֆրանցիսկոսի քաջարի ձայնը, որը օրհնեց Հռոմը և ամբողջ աշխարհը»,- ասել է պապը։ Հռոմի պապ Լևոն 14-րդը նաև կոչ արեց մարդկանց՝ «լինել մեկ ժողովուրդ» և նշեց, որ Ֆրանցիսկոս պապի կյանքի վերջին օրերի թույլ ձայնը դեռևս լսվում է աշխարհում։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
