Ծխնելույզից սպիտակ ծուխ է բարձրացել. նոր պապն ընտրվել է
![]() Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է բարձրացել՝ Վատիկանում նոր Հռոմի պապ են ընտրել: Տեղական ժամանակով ժամը 18:00-ից հետո մատուռի տանիքի ծխնելույզից սկսել է սպիտակ ծուխ դուրս գալ, ինչը վկայում է, որ կարդինալներն ընտրել են նոր պապ։ Նրա անունը դեռևս հայտնի չէ։ Միևնույն ժամանակ սկսել են ղողանջել Սիքստինյան կապելլայի զանգերը։ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխը, որը ուղեկցվում է զանգերի ղողանջով, հայտարարում է նոր Հռոմի պապի ընտրության մասին։ Սովորաբար նոր պապը ընտրվելուց հետո մեկ ժամվա ընթացքում հայտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակին նայող պատշգամբում։ Հռոմի պապ ընտրելու համար անհրաժեշտ է երկու երրորդի մեծամասնություն, այս դեպքում՝ առնվազն 89 ձայն: Կոնկլավին մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ընդհանուր առմամբ 133 կարդինալներ: |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
