«Պատիվ ունեմ»-ի նախագծի քննարկումը միտումնավոր հետաձգել են. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. ««Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մասին հայտարարության նախագիծը մայիսի 9-ին ընդառաջ, զարմանալիորեն, չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում: Սերժ Սարգսյանի թիմակիցները հայտարարության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել են այսպես. «Բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով և դրանում հայ ժողովրդի մեծ մասնակցությամբ», նաև՝ այս տարի հաղթանակի 80-ամյակն է, և շատ երկրներում է այն նշվում, բացի այդ՝ «80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց, դժբախտաբար, ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսեւորումներն այսօր էլ գոյություն ունեն, կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում», մատնանշում են 2023թ. սեպտեմբերին արցախյան դեպքերը, երբ Ադրբեջանն Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ իրականացրեց և հազարամյակներով այնտեղ ապրող հայ բնակչությանը բռնի տեղահանեց: «Չմոռանանք, որ մայիսի 9-ը նաև Շուշիի ազատագրման օրն է, և անկախ այն հանգամանքից, որ Արցախն այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, բայց որպես պատմական փաստ, դա հաղթանակի, ոգու, իր տակ կրող արժեքային համակարգով, բնականաբար, մեր սերունդներինն է եւ փոխանցվում է սերնդեսերունդ»,- մեզ հետ զրույցում ասաց նախագծի զեկուցող՝ ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
