«Նկարի հետ կապ չունեմ, բայց կնոջս այն դուր է եկել»․ Թրամփ
954
Երեքշաբթի, 06 մայիսի, 2025 թ., 10:27
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի Truth Social-ում Հռոմի պապի կերպարով պատկերված իր նկարի հետ՝ նշելով, որ չգիտի, թե ով է այն ստեղծել և տեղադրել համացանցում։ «Ինչ-որ մեկը պատկերել է ինձ Հռոմի պապի հագուստով և տեղադրել այն համացանցում։ Դա ես չեմ արել։ Հնարավոր է՝ արհեստական բանականությամբ է ստեղծվել։ Պատկերացում անգամ չունեմ, թե նկարը որտեղից է, ես այն տեսել եմ երեկ երեկոյան։ Կնոջս, սակայն, նկարը դուր է եկել»,- ասել է Թրամփը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցում հրապարակել էր իր նկարը՝ Հռոմի պապի հագուստով։ Նկարին կից գրություն չի եղել։ Մինչ այդ Թրամփը կատակել էր, որ կցանկանար դառնալ Հռոմի պապ։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
