ԱՄՆ-ի բանտերի դաշնային բյուրոն պատրաստ է վերաբացել Ալկատրասը
![]() ԱՄՆ-ի բանտերի դաշնային բյուրոն հայտարարել է, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել Ալկատրասի բանտը վերաբացնելու համար, երկուշաբթի օրը հաղորդել է CBS-ը։ «Բանտերի դաշնային բյուրոն կատարում է նախագահի բոլոր հրամանները։ Երբ մենք ստանանք լրացուցիչ տեղեկություններ, ուրախ կլինենք դրանք կիսել ձեզ հետ», - նշել է գերատեսչությունը՝ մեկնաբանելով Թրամփի խոսքերը։ Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ հրամայել է վերականգնել Ալկատրասի կալանավայրերը։ «Այսօր ես հանձնարարում եմ Բանտերի դաշնային բյուրոյին, Արդարադատության, Հայրենիքի անվտանգության նախարարություններին և ՀԴԲ-ին վերաբացել Ալկատրասի պետական բանտը՝ էապես վերակառուցված և ընդլայնված տեսքով, որպեսզի այնտեղ պահվեն երկրի ամենադաժան և վտանգավոր հանցագործները»,- մայիսին գրել էր նա Truth Social-ում։ Ալկատրասի խիստ ռեժիմի բանտը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ծոցի կղզում։ Այն համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ որպես ամենավտանգավոր հանցագործների պահման վայր, մոլորակի ամենապաշտպանված վայրերից մեկը՝ մասամբ իր մեկուսացված գտնվելու շնորհիվ։ 1963 թվականին, ենթակառուցվածքների ոչնչացման և բանտի պահպանման ու վերանորոգման բարձր ծախսերի պատճառով որոշում կայացվեց այն փակել։ Դրանից հետո Ալկատրասը դարձավ թանգարան և հայտնի զբոսաշրջային տեսարժան վայր։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
