Պապի ընտրությանը մասնակցող բոլոր 133 կարդինալները Հռոմում են
986
Երեքշաբթի, 06 մայիսի, 2025 թ., 00:45
![]() Հռոմի պապ ընտրելու իրավասություն ունեցող բոլոր կարդինալները ժամանել են Հռոմ, երկուշաբթի օրը հաղորդել է Vatican News պորտալը։ «Բոլոր 133 կարդինալները, որոնք եկել են աշխարհի տարբեր ծայրերից, գտնվում են Հռոմում»,- ասվում է հայտարարության մեջ։ Նրանք կհավաքվեն չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, Վատիկանում՝ Սիքստինյան կապելլայում, կոնկլավի համար։ Միջոցառումը կսկսվի տեղական ժամանակով 16:30-ին (Երևանի ժամանակով 18:30-ին): Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի քանի անգամ քվեարկեն, մինչև թեկնածուներից մեկը ստանա ձայների երկու երրորդը գումարած առնվազն մեկ լրացուցիչ ձայն։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան՝ 89 տարեկան հասակում՝ ծանր հիվանդությունից հետո։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
