Եվրոհանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյան կասկածվում է Կատարի օգտին կոռուպցիայի համար
![]() Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) երկուշաբթի օրը հայտարարել է, որ «կարգապահական վարույթ» է սկսում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԵՄ տրանսպորտի նախկին գլխավոր տնօրեն, էստոնացի Հենրիկ Հոլոլեյի նկատմամբ՝ Կատարի հետ կոռուպցիոն կապերի կասկածանքով։ Եվրոպական լրատվամիջոցները երկուշաբթի օրը հաղորդել են, որ Տրանսպորտի գլխավոր տնօրինության ղեկավար եղած ժամանակ Հոլոլեյը 2015-2021 թվականներին մի քանի անգամ այցելել է Դոհա, ենթադրաբար՝ Կատարի իշխանությունների հաշվին, երբեմն՝ ընտանիքի հետ, այդ թվում՝ հանգստի և զվարճանքի համար, այդպիսով խախտելով «շահերի բախման, թափանցիկության, նվերների ընդունման և փաստաթղթերի բացահայտման կանոնները»։ Փարիզի Le Figaro-ն հիշեցրել է, որ այդ ժամանակ ԵՄ պաշտոնյան բանակցություններ էր վարում «բաց երկնքի» համաձայնագրի շուրջ, որը Qatar Airways-ին ավելի մեծ մուտք կտար Եվրոմիություն: Եվրոպական դատախազությունը անցյալ տարվա նոյեմբերի սկզբին հայտարարեց, որ գործարքի վերաբերյալ հետաքննություն է սկսել։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ն սկսել է իր սեփական ներքին ընթացակարգը, հաստատել է ԵՀ ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Հոլոլեյին լսելուց հետո, Եվրոհանձնաժողովը մարտի 21-ին որոշել է «նախնական կարգապահական» ընթացակարգից անցնել «կարգապահական» ընթացակարգի։ Եթե կասկածները հաստատվեն, պաշտոնյան կենթարկվի կարգապահական միջոցառումների, այդ թվում՝ ԵԿ-ից հեռացման։ Սկզբնական բացահայտումներից հետո 55-ամյա պաշտոնյան 2023 թվականին թողեց գլխավոր տնօրենի պաշտոնը՝ ստանձնելով ավելի կրտսեր պաշտոն՝ որպես քաղաքական խորհրդական, որտեղ էլ մնում է մինչ օրս։ Le Figaro-ն ընդգծել է, որ այս դրվագն ավելացվում է «Քաթարգեյթ» անունով գործին՝ հղում անելով 2022 թվականի դեկտեմբերին Եվրոխորհրդարանում բռնկված սկանդալին՝ կապված Կատարի և Մարոկկոյի հետ կապված կոռուպցիոն գործերի հետ։ |

«Կտրիճ Ներսիսյանը պետական անվտանգության խնդիր է ներկայացնում». Արթուր Հովհաննիսյան
2111:54
ՄԻԵԴ-ը քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի փաստաբանի գանգատը
4411:42
«Արդյոք անհարմար չեք զգում, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում». լրագրողը՝ ՔՊ-ականներին
3111:36
Իտալիայում փլուզվել է «Սիրահարների կամարը» (տեսանյութ)
9511:25
Մխիթար Հայրապետյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4011:12
«Առաջին լուսանկարի «հոգևորականը» նույնքան կապ ունի եկեղեցու հետ, որքան իմ տվյալ զգեստը»․ Աննա Հակոբյան
5810:48
