Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

Պուտինը Սպիվակովին ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել

913
Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 12:40
Պուտինը Սպիվակովին ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին։ Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
«Պետությանն ու ժողովրդին մատուցած հատուկ ծառայությունների համար ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում շնորհել Վլադիմիր Թեոդորովիչ Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի պետական մշակութային հաստատության՝ «Մոսկվայի միջազգային երաժշտության տան» նախագահին», - ասվում է փաստաթղթում։
Իր նվագախմբի հետ միասին Սպիվակովը բազմիցս համերգներ է տվել Հայաստանում։
1989 թվականին ջութակահարն արժանացել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 1999 թվականին ստացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։
Սպիվակովի կինը՝ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, հայ է։ Նրանք ունեն երեք դուստր։