««Իրական Հայաստանում» ոչ թե խոշտանգելը, այլ խոշտանգվելն է քրեորեն դատապարտելի արարք»․ Ագնեսա Խամոյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող Արթուր Չախոյանին։ Այցելության պահին Չախոյանը ձերբակալվածի կարգավիճ ուներ, ու սա այն դեպքում, երբ հենց ինքն էր խոշտանգման ենթարկվել։ Հիշեցնեմ, որ այսօր առավոտյան Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի գլխավորությամբ խմբակը հենց ուղիղ եթերում բռունցքներով ու ոտքերով հարձակվել էր Չախոյանին։ Սույն թաղապետն, ի դեպ, Եվրամիություն գնացող Արամ Զավենի Սարգսյանի կուսակիցն է։ Զավեշտալի է, որ դեպքից հետո առաջինը ձերբակալում են բռնություն ենթարկված քաղաքացուն, փաստորեն «իրական Հայաստանում» այլևս ոչ թե խոշտանգելը, այլ խոշտանգՎելն է քրեորեն դատապարտելի արարք։ Նշեմ, որ ձերբակալման 6 ժամերի ընթացքում, ի նշան բողոքի, Չախոյանը հրաժարվել է դեղորայք ընդունել, չնայած առկա բազմաթիվ վնասվածքներին: Այս պահին նա շարունակում է գտնվել հիվանդանոցում, իսկ իրեն վերջին խուժանի նման պահած թաղապետը՝ իր պաշտոնին»։ Աղբյուրը` Ագնեսա Խամոյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
