Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Երևանն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը»․ Գևորգ Ստեփանյան

169
Չորեքշաբթի, 30 ապրիլի, 2025 թ., 10:06
«Երևանն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը։
Քաղաքը, գտնվելով «անգլուխ» վիճակում, դարձել է ոմանց համար «փող» աշխատելու միջոց։
Երևանի կանաչապատումը, ասֆալտապատումը, մանկապարտեզների վերանորոգումը, թանկացվող տրանսպորտի «բարեփոխումը» տապալածների նյարդերը տեղի են տալիս։
Ոմանք նյարդերը հանգստացնող դեղամիջոց են ընտրել, քաղաքացիներին մեկ վիրավորելը, մեկ էլ հայհոյելը։
«Տղանե՛ր ու աղջիկնե՛ր», հանգստացեք ու թուլացեք. չենք շեղվելու, ու բացահայտումների շքերթը նոր թափ է ստանալու։
Երևանցիներն ամեն օր և անդադար տեսնելու են՝ ոնց են մսխվում իրենց վճարած միլիարդավոր գումարները։
Երևանը ՔՊ-ից ու նրա «դաշնակցից» ազատվելուն շատ քիչ մնաց»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան