«Գազայում թերսնման պատճառով ավելի քան 65 000 երեխա է հոսպիտալացվել». #AlMasirah
![]() Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում ավելի քան 65,000 երեխա հոսպիտալացման կարիք է ունեցել՝ ծանր թերսնման պատճառով։ Այս մասին հայտնել է «Al Masirah» հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությանը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ ամեն օր սովից տառապող 1.1 միլիոն պաղեստինցի երեխաներից և դեռահասներից ավելի քան 65,000-ը հոսպիտալացվել են՝ սուր թերսնման պատճառով։ Ավելի վաղ Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունն (UNRWA) ուշադրություն էր հրավիրել Գազայի հատվածում ստեղծված ծանր իրավիճակի վրա՝ պայմանավորված Իսրայելի կողմից մարտի 2-ից ուժի մեջ մտած մարդասիրական օգնության մատակարարման արգելքով։ «Անկլավում սովը տարածվում է և խորանում, այն միտումնավոր է և մարդածին։ Գազան վերածվել է հուսահատության վայրի»,- X-ում գրել է UNRWA-ի հանձնակատար գեներալ Ֆիլիպ Լազարինին։ Մարտի 2-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր Գազայի հատված մարդասիրական օգնությունը դադարեցնելու և բոլոր անցակետերը փակելու մասին։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ սա արվել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման կողմից ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ անկլավում հրադադարի ռեժիմը երկարաձգելու առաջարկը չընդունելու պատճառով։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
