Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Սերժ Սարգսյանին ասեք, որ իր ժամանակներն անցել են»․ Դանիել Իոաննիսյան

146
Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ., 18:30
«Սերժ Սարգսյանին ասեք, որ իր ժամանակներն անցել են»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «ժողովրդի հետ» այնպես կանեն, որ սահմանադրական հանրաքվե չլինի:
Մեկդ Սերժ Սարգսյանին ասեք, որ իր ժամանակներն անցել են ու հանրաքվեի դրված հարցը չի կարող ընդունվել, եթե ժողովուրդը դրան դեմ լինի:
Հ.Գ. Միամտորեն հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ պայքարել հանրաքվեի դեմ կանխազգալով, որ ժողովրդի և իր ցանկությունները կարող են տարբերվել: Առհասարակ, ինչպե՞ս կարող են Սերժ Սարգսյանի ու ժողովրդի մոտեցումները տարբերվել, դա անհնար է, չեմ հավատում»։