«Ես չեմ կատակում». Թրամփը` Կանադան և Գրենլանդիան ԱՄՆ-ին միակցելու մասին
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի կատակում Կանադայի և Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգների նահանգ դարձնելու վերաբերյալ։ Թրամփը շեշտել է, որ Վաշինգթոնի համար իր հյուսիսային հարևանի նկատմամբ նման քաղաքականությունը շարունակելու միակ իմաստն այն է, որ Կանադան միանա Միացյալ Նահանգներին։ Խոսելով Գրենլանդիայի մասին՝ նա նշել է, որ կղզու բնակիչները տնտեսապես կշահեն տարածքի՝ Միացյալ Նահանգների մաս կազմելուց։ Վաշինգթոնի համար Գրենլանդիան մեծ նշանակություն ունի սեփական անվտանգության ապահովման առումով։ Սպիտակ տան ղեկավարը Time-ի հարցին ի պատասխան նաև ասել է, որ դեմ չի լինի, որ իրեն հիշեն՝ որպես ԱՄՆ-ի տարածքն ընդլայնած նախագահ։ Թրամփը բազմիցս արտահայտել է այն տեսակետը, որ շատ կանադացիներ ցանկանում են, որ իրենց երկիրը դառնա Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։ Նա կարծում է, որ նման միությունը տնտեսական կայունություն կբերի Կանադային և կպաշտպանի այն արտաքին սպառնալիքներից, որոնք, ըստ Թրամփի, մասնավորապես գալիս են Ռուսաստանից և Չինաստանից։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ի պատասխան հայտարարել է, որ իր երկիրը երբեք և ոչ մի կերպ չի դառնա Միացյալ Նահանգների մաս։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
