Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններ տարածած երկրներին
![]() Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թեմայով՝ պատասխանելով «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների իշխանությունների հայտարարություններին»։ «Մենք կտրականապես ժխտում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները, որոնք արվում են՝ խախտելով պատմական փաստերը և միջազգային իրավունքը: Նման փորձերը, որոնք ակնհայտորեն ուղղված են անցյալի ցավը քաղաքական նպատակներով շահագործելուն, բացարձակապես առոչինչ են: Թուրքիան միշտ հանդես է եկել ամբողջ աշխարհում և իր տարածաշրջանում խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման օգտին: Այս ըմբռնումով Թուրքիան բացեց իր արխիվները և առաջարկեց ստեղծել Պատմական համատեղ հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ուսումնասիրության համար։ Մենք հայտարարում ենք, որ չպետք է խրախուսվեն արմատական շրջանակների՝ պատմությունից թշնամանք կորզելու ջանքերը և վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին»,- ասված է Հայոց ցեղասպանությունն իրագործած Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Աղբյուրը` Թուրքիայի ԱԳՆ |

Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
117Երեկ, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22206.08.2026, 19:18
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
21206.08.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին
12905.08.2026, 17:30
Ձերբակալվել է Սեդրակ Առուստամյանը
14105.08.2026, 16:30
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք
11105.08.2026, 16:00
