«Մենք պատրաստ ենք. նոր առաջարկները Թրամփի սեղանին են». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ է մշակվել, որն արդեն հանձնվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ Մասնավորապես, փաստաթուղթը մշակվել է Ղրիմը՝ որպես ռուսական տարածք ճանաչելու՝ Թրամփի առաջարկից հետո։ Ինչպես ընդգծել է Զելենսկին, «այն, ինչ հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը, չի կարող ներառվել որևէ համաձայնագրի մեջ»։ Զելենսկին նաև նշել է, որ պատերազմի խաղաղ կարգավորման բանակցությունների առաջին քայլը պետք է լինի ամբողջական և անվերապահ զինադադարը, որին Ռուսաստանը դեռ չի համաձայնել։ «Սա թիվ մեկ քայլն է, երբ մենք խոսում ենք փոխզիջումների մասին, որոնց մասին դուք հարցեր եք տալիս: Մեզ վրա հարձակվել են, տարածքը գրավել են, տասնյակ հազարավոր մարդիկ սպանվել են, շատ երեխաներ և մեծահասակներ ողջ-ողջ թաղվել են: Իսկ այն, որ Ուկրաինան պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ հրադադարից հետո, արդեն իսկ մեծ փոխզիջում է»,- ասել է Զելենսկին: Նրա խոսքով, Ուկրաինան, առավել քան մեկ ուրիշը, շահագրգռված է պատերազմի ավարտով։ Ուստի խաղաղության բոլոր նախաձեռնությունները կարևոր են և կարող են կայանալ։ Բայց դրանք բոլորը սկսվում են ամբողջական, անվերապահ զինադադարից: «Բոլորը համաձայն են դրան, բացի Ռուսաստանի Դաշնությունից»,- հավելել է Զելենսկին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
