Զելենսկին կմասնակցի Հռոմի պապի հուղարկավորությանը, Պուտինը՝ ոչ
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանաբար կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը, հայտնում է РБК Украина-ն։ Հռոմի պապի մահից հետո Զելենսկին X սոցիալական ցանցում գրել էր․ «Նա գիտեր՝ ինչպես հույս ներշնչել, և աղոթում էր Ուկրաինայում խաղաղության համար։ Սգում ենք կաթոլիկ աշխարհի և բոլոր քրիստոնյաների հետ, ովքեր ապավինում էին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգևոր աջակցությանը: Հավերժ հիշատակ»,- գրել է Զելենսկին։ Միաժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, РБК-ի փոխանցմամբ, հայտնել է, որ Պուտինը չի ծրագրում մասնակցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ «Ոչ, նախագահը նման ծրագրեր չունի»,- ասել է Պեսկովը։ Հարցին, թե ո՞վ է Ռուսաստանից Վատիկան մեկնելու, Պուտինի խոսնակը պատասխանել է, որ որոշումը դեռ կայացված չէ։ Նախօրեին Պուտինը ցավակցական հեռագիր էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ «Բազմիցս հնարավորություն եմ ունեցել շփվելու այդ նշանավոր մարդու հետ և հավերժ կպահեմ նրա մասին ամենավառ հիշողությունները»,- գրել էր Պուտինը։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
