Թրամփը տիկնոջ հետ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը
1212
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 09:45
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տիկնոջ հետ մասնակցելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի թաղման արարողությանը։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social-ի իր էջում։ «Ես ու Մելանիան կմասնակցենք Հռոմում Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահն իր ցավակցությունն էր հայտնել պոնտիֆիկոսի մահվան կապակցությամբ։ Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին Վատիկանի իր նստավայրում 88 տարեկանում վախճանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Մահվան պատճառը կաթվածն է եղել։ Ֆրանցիսկոս պապի մարմինը կտեղափոխվի Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար ոչ ուշ, քան չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին, այս մասին հայտնել է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Մատեո Բրունին։ Այնտեղ տեղի կունենա պոնտիֆիկոսի հրաժեշտի արարողությունը։ |

«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
8100:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
92Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
100Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
81Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
178Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
103Երեկ, 22:36
