Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգևոր կտակի տեքստը
952
Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ., 00:33
![]() Վատիկանը հրապարակել է ապրիլի 21-ին մահացած Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հոգևոր կտակի տեքստը։ Փաստաթուղթը թվագրված է 2022 թվականի հունիսի 29-ով և պարունակում է պոնտիֆիկոսի վերջին ցանկությունները՝ կապված իր թաղման վայրի հետ։ Ֆրանցիսկոսը խնդրել է, որ իր աճյունը թաղվի Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկում՝ կաթոլիկ աշխարհի ամենակարևոր սրբատեղերից մեկում։ Իր կտակում նա նշել է ճշգրիտ վայրը՝ Պոլինյան մատուռի և Սֆորցա մատուռի միջև գտնվող կողային միջանցքում: Դագաղը պետք է թաղվի հողի մեջ, առանց ավելորդ զարդարանքի, մեկ մակագրությամբ՝ Ֆրանցիսկոս։ Հուղարկավորության բոլոր ծախսերը, ինչպես նշված է փաստաթղթում, կկատարվեն նվիրատվությունով, որը պոնտիֆիկոսը նախապես փոխանցել է բազիլիկային: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
