Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակի Հռոմի պապի

691
Երկուշաբթի, 21 ապրիլի, 2025 թ., 16:45
Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ ի հիշատակի Հռոմի պապի

Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը երկուշաբթի երեկոյան կմարվեն՝ ի հիշատակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, հայտնել է քաղաքապետ Անն Իդալգոն։
«Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն ապրիլի 21-ի երեկոյան՝ ի հիշատակ պոնտիֆիկոսի: 2013 թվականից Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մարմնավորում է համերաշխության, խաղաղության և հումանիզմի համընդհանուր ուղերձը: Իմ ու Փարիզի բոլոր բնակիչների անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Փարիզի, Ֆրանսիայի և ողջ աշխարհի կաթոլիկ հավատացյալներին, ովքեր այսօր սգում են նրա մահը։ Թող նրա համամարդկային ուղերձը շարունակի ոգեշնչել գալիք սերունդներին»,- գրել է Փարիզի քաղաքապետը։